Arian AMU Serif հայերեն անվճար տառատեսակ - ներբեռնել


Arian AMU Serif հայերեն անվճար տառատեսակ

Հայկական յունիկոդ Ծայրատներով տառաշար Arian AMU Serif


Արիան ԱՄՅու տառատեսակների ընտանիքը ստեղծված է տառաստեղծ Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) կողմից ապահովելու համար բարձրորակ աշխատանք բազմալեզու գրվածքներ կազմելիս։ Ներկայացված նոր վարկածները իրագործվել են ARGA Foundation-ի աջակցությամբ։ 

Արիան ԱՄՅու-ն հայերենից բացի հնարավորություն է տալիս գրվածքներ կազմել բոլոր եւրոպական լեզուներով՝ լատինատառ, հունատառ եւ կիրիլատառ, ինչպես նաեւ վրացերեն եւ եբրայերեն, դրանով իսկ ծածկելով Հայաստանի բնակիչների լեզուների հետ կապված գրեթե բոլոր խնդիրները։ Դրանից բացի այն ներկայացված է ոճային երեք խմբերով՝ գրչագիր, շղագիր եւ միալայնք, ինչպես նաեւ երկու ավանդական տառաոճերով (գրքի եւ արամյան)։ Վերջիններս նախատեսված են հատկապես բանասիրական եւ գեղարվեստական բնույթի գրվածքների համար, որոնք ավանդաբար ներկայացվում են այդ գրատեսակներով։

Տառատեսակից օգտվելը լիովին ազատ է ու անվճար։ Տե՛ս «Թույլտվության համաձայնագիրը»։

2013 թվականի այս յունիկոդ Ծայրատներով տառատեսակը հասանելի է հայկական և 5 այլ տառաշարի համար «սովորական» և 1 ուրիշ հաստությամբ ու 2 ոճերով:

Տառատեսակն անվճար է կոմերցիոն և անձնական նպատակներով օգտագործման համար:

Հեղինակ` Ruben Tarumian

Տարի` 2013

Տեսակ` Ծայրատներով

Տառաշար` հայկական, լատինական, կյուրեղյան, հունական, վրացական, հրեական

Հաստություններ` սովորական, թավ

Ոճեր` ուղիղ, թեք

Անվճար հայերեն Ծայրատներով տառատեսակներ


Լավագույն անվճար հայկական յունիկոդ տառաշարերը