Glazz հայերեն անվճար տառատեսակ

Հեղինակ / Ընկերություն: Shogher Harutyunyan 2025

Glazz
Բեռնել տառատեսակը

Հայկական յունիկոդ Դեկորատիվ տառաշար Գլազզ

Glazz տառատեսակը ժամանակակից հայերեն ցուցադրական տառատեսակ է, որի անվանումն ու գաղափարական հիմքը ներշնչված են ապակու (glass) նյութական բնույթից։ Տառաձևերը կառուցված են հստակ ուղղահայաց և հորիզոնական առանցքների շուրջ՝ ստեղծելով գեղեցիկ երկրաչափական կառուցվածք։

Տառատեսակին բնորոշ են վերահսկված կտրվածքները, մեղմորեն ընդգծված անկյունները և հարթ անցումները, որոնք հաղորդում են ձևերին տեխնոլոգիական և սառը արտահայտչություն՝ առանց կոպտության կամ չափազանց ագրեսիվ գծերի։ Այս հավասարակշռված մոտեցումը թույլ է տալիս պահպանել ինչպես ձևային արտահայտչությունը, այնպես էլ ընդհանուր ընթեռնելիությունը։

Glazz-ը առավել նպատակահարմար է ցուցադրական կիրառությունների համար՝ պաստառներում, վերնագրերում, գրքերի և ալբոմների շապիկներում, կոնցեպտուալ բրենդինգում և ժամանակակից արվեստային նախագծերում, որտեղ անհրաժեշտ է մաքուր, կառուցվածքային և ժամանակակից տեսողական լեզու։

Չերևացող և տառը ուղղվել է։ 

Աղբյուր՝ https://www.behance.net/gallery/234322721/GLAZZ-Armenian

2025 թվականի այս յունիկոդ Դեկորատիվ տառատեսակը հասանելի է հայկական տառաշարի համար «սովորական» հաստությամբ ու «ուղիղ» ոճով:

Բեռնել տառատեսակը
Մանրամասներ
  • Տեսակ
  • Տառաշար
    հայկական
  • Հաստություններ
    սովորական
  • Ոճեր
    ուղիղ

Անվճար հայերեն Դեկորատիվ տառատեսակներ

Լավագույն անվճար հայկական յունիկոդ տառաշարերը