Առանց ծայրատների · անվճար · 2025

Webstart հայերեն անվճար տառատեսակ

Webstart հայերեն անվճար տառատեսակ specimen

Հայկական յունիկոդ Առանց ծայրատների տառաշար Վեբստարտ

Վեբստարտ տառատեսակը ստեղծվել է Webstart Digital Design & Development Studio-ի թիմի կողմից՝ որպես հեղինակային հայերեն տառատեսակ նախատեսված ժամանակակից թվային և բրենդային միջավայրերի համար։ Այն համատեղում է հայկական տառաձևերի ավանդական կառուցվածքը մաքուր, հավասարակշռված և տեխնիկապես ճշգրիտ դիզայնի հետ՝ ապահովելով բարձր ընթեռնելիություն և պրոֆեսիոնալ տեսք։

Տառատեսակը մշակվել է տարբեր թվային հարթակներում կիրառման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով համամասնություններին, տառերի միջև հավասարակշռությանը և երկարատև ընթերցման հարմարավետությանը։ Webstart-ը հարմար է ինչպես վեբ կայքերի և բջջային հավելվածների, այնպես էլ տպագիր նյութերի համար՝ պահպանելով կայուն և համաչափ տեսք տարբեր միջավայրերում։

Webstart տառատեսակը հասանելի է մի քանի հաստություններով՝ Light, Regular, Bold և Black, ինչը թույլ է տալիս այն արդյունավետ օգտագործել վերնագրերում, հիմնական տեքստում, ինտերֆեյսներում և բրենդային նյութերում։ Այն հատկապես հարմար է տեխնոլոգիական ընկերությունների, դիզայներների, մարքեթինգային թիմերի, կրթական և մշակութային կազմակերպությունների համար, որոնք փնտրում են ժամանակակից և հստակ հայերեն տառատեսակ։

Աղբյուր՝ https://webstart.am/fonts/webstart-armenian-free-font/

2025 թվականի այս յունիկոդ Առանց ծայրատների տառատեսակը հասանելի է հայկական և 1 այլ տառաշարերի համար «բարակ» և 3 ուրիշ հաստություններով ու «ուղիղ» ոճով:

Նիշեր

87 հայերեն նիշ՝ 94-ից

Հարմար է հայերեն տեքստերի համար․ առկա են հայերեն ստեղնաշարով գրվող բոլոր նիշերը։

Մեծատառեր

38՝ 38-ից

Փոքրատառեր

39՝ 39-ից

Կետադրական նշաններ

9՝ 9-ից

Նշաններ

1՝ 3-ից
֍ ֎

Թվանշաններ

10՝ 10-ից
  • Գծված է այս տառատեսակով
  • Կա, բայց դատարկ է կամ քառակուսի
  • Այս տառատեսակում չկա

Այլ գրեր

  • Լատինական ամբողջական
  • Լատինական՝ շեշտանշաններով չկա
  • Կյուրեղյան չկա
  • Հունական չկա
  • Վրացական չկա
  • Ընդհանուր կետադրություն ամբողջական
  • Արժույթի նշաններ մասնակի